Հայաստանը՝ ի դեմս «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի, արդեն ավելի քան մեկ տարի հանդիսանում է European Crohn’s and Colitis Organisation-ի (Եվրոպական Կրոնի և կոլիտի կազմակերպություն) անդամ երկիր։ Հիվանդանոցը միակն է Հայաստանում, որն ընդգրկված է ECCO-ի ծրագրում՝ որպես աղիքների բորբոքային հիվանդությունների (ԱԲՀ) մասնագիտացված կենտրոն։
Այս համագործակցությունը հնարավորություն է տալիս մեր մասնագետներին մասնակցել միջազգային կլինիկական հետազոտությունների, փորձարկումների և գիտական ծրագրերի։
Համալսարանական հիվանդանոցի Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի կլինիկայի բժիշկները «Լուրերի» հետ զրույցում անդրադարձել են աղիքների բորբոքային հիվանդությունների բուժման ուղղությամբ իրականացվող քայլերին, միջազգային համագործակցությանը և սպասվող նորություններին։
Մանրամասները՝ ռեպորտաժում։
.png)